Skip to main content

Ադրբեջանական պրոպագանդան «քննարկում» է Տիգրանակերտը

Լավ է, որ ի վերջո թեկուզ անգրագետ ոճով արդբրեջանական կողմն սկսել է օգտագործել հայ հնագետների պեղումների նյութերը, գծագրերն ու գրչանկարները (https://www.youtube.com/watch?v=JasrYqTwhOA ): Իհարկե չեն դադարում մեղադրանքները, որ մենք անօրեն ենք պեղել, որ ինչ-որ բաներ թաքցրել ենք, որ այլ տեղերից խաչքար ենք բերել և դրել Տիգրանակերտում: Բայց առաջընթացն ակնհայտ է՝ մեզ փորձում են հերքել մեր իսկ կատարած աշխատանքները ցուցադրելով, ճիշտ է՝ կիսատ-պռատ,  մենտորական ոճով, երբեմն էլ ուղղակի իբր թե ծաղրելով:

Միայն մեկ հորդոր. գոնե մոտավորապես հասկացեք, թե ինչ է Տիրգրանակերտը, նոր շաղակրատեք: Որպես օգնություն ադրբեջանական ագիտպրոմին՝ դնում ենք Տիգրանակերտի մասին արշավամբի ղեկավար Համլետ Պետրոսյանի հանրամատչելի հոդվածը՝ նկարներով հանդերձ:

Շուտով կգործարկենք նաև Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայքը, որի մոտ 40 բաժիններում մեկ-առ մեկ կներկայցվեն բոլոր փաստերն ու մանրամասները: Եվ դա կանենք նաև ի գիտություն և ի ուրախություն ադրագիտպրոմի: Գուցե լրջանա՞ք պարոնյաք, գոնե մի քիչ:

Ավելի լուրջ լսարանին խորհուրդ ենք տալիս հետևյալ հրատարակությունները.