
2006 թվականի դեկտեմբերի 14-ից 28-ը Լոս Անջելեսում էր գտնվում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Այցի հիմնական նպատակն էր Երկիր ԱՄՆ կազմակերպության հետ համատեղ հայ համայնքին և գիտական շրջանակներին ծանոթացնել Տիգրանակերտի հայտնագործման և նախնական պեղումների հիմնական արդյունքներին, և ձևավորել Տիգրանակերտի պեղումներին աջակցող հանձնախումբ: Դեկտեմբերի 21-ին Մերդինյան դպրոցի սրահում Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանի Հայոց ժամանակակից պատմության ամբիոնի և Արփա ինստիտուտի համատեղ կազմակերպած հավաքի ժամանակ պարոն Պետրոսյանը մանրամասնորեն ներկայացրեց Տիգրանակերտի հայտնագործման ոդիսականը, որն ուղեկցվեց մոտ երկու հարյուր սլայդների ցուցադրությամբ:
Լոս Անջելեսում գտնվելու օրերին կազմակերպվեցին հինգ հեռուստահաղորդումներ, ՙԱսպարեզ՚ անգլերեն թերթն իր տարեմուտի բացառիկ համարում Տիգրանակերտին նվիրված 6 էջանոց հոդված տպագրեց: Դեկտեմբերի 27-ին Երկիր միության անդամների և համակիրների հավաքում ձևավորվեց Տիգրանակերտի աջակցության խումբը: