Skip to main content

Տիգրանակերտի պեղումները ներկայացվում են Եգիպտոսում

2008 թվականի փետրվարի 20-ից 28-ը Եգիպտոսի հայ համայնքի հրավերով Եգիպտոսում էր գտնվում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Կահիրեում և Ալեքսանդրիայում տեղի ունեցած հանանդիպումների ժամանակ ներկայացվեցին Տիգրանակերտի հետազոտությունների վերջին արդյունքները: Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը կազմակերպեց մամուլի ասուլիս եգիպտական լրատվամիջոցների համար: Համլետ Պետրոսյանին ընդունեց Եգիպտական հնագիտական դեպարտամենտի ղեկավար դոկտոր Զահի Հավասը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց` քայլեր ձեռնարկել հայ-եգիպտական հնագիտական համագործակցության ուղղությամբ: Լուքսորում Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավարին հյուրընկալեց Մեմնոնի արշավախումբը, որը ղեկավարում է մեր հայրենակից դոկտոր Հուրիկ Սուրուզյանը: